12 08 2019

ՀՊՏՀ-ում բացառվում է ծանոթով քննություն ստանալը. Ռեկտորի պաշտոնակատար



«ՀՊՏՀ-ում տեսանելի մակարդակով կտրուկ բացառել ենք բոլոր տեսակի միջնորդությունները: Մեր համալսարանում այլևս միջնորդւոյթւոններ չեն իրականացվել»,-hուլիսի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Նա նշեց, որ իր կողմից չի եղել մի դեպք, որ գեթ մեկ ուսանողի համար միջնորդություն իջնի վերևի մակարդակից. «Քննաշրջանի ընթացքում ես կարող եմ օրական 30-40 զանգ ստանալ տարբեր ուսանողների համար և բոլոր 30-40 անգամներում էլ ես տամ բացառապես «ոչ» պատասխանը: Եվ եթե հանկարծ առաջանան շեղումներ, դասախոսը պետք է կրի ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն: Սա շատ հստակ պետք է ֆիքսել, որ փաստորեն մենք կարողացել ենք այս փոփոխությունը կատարել: Շատ հետաքրքիր է, որ ուսանողների պահվածքը կտրուկ փոխվել է համալսարանում: Ուսանողները կարող էին շատ դեպքերում ասել՝ «դե կտեսնենք՝ նշանակելու են, միևնույնն է, ես անցնելու եմ»: Այսպիսի դեպքեր այլևս չկան»,- ասաց Հայրապետյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ