18 04 2019

1-ին դասարանցիների ընդունելությունը դպրոցներում կլինի առցանց



«Այսուհետ Երևանի քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ համակարգը այժմ կգօրծի միայն Երևանում, իսկ հաջողելու դեպքում մյուս տարվանից կգործի բոլոր դպրոցներում:

Ծրագրի նպատակի վերաբերյալ Առաքելյանն ասաց. «Մեր նպատակն է որպեսզի ծնողները հավասար և մրցակցային պայմաններում կարողանան երեխաների համար դպրոց ընտրել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ