15 02 2019

Հարցեր, որոնք ծագում են «Ռեստարտ»-ի ահաբեկող ֆինանսավորումից

Հարցեր, որոնք ծագում են «Ռեստարտ»-ի ահաբեկող ֆինանսավորումից

ԵՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կոչ եմ անում երիտասարդությանը աչալուրջ և ուշադիր լինել բուհերում հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու համար:

Չեմ կարող չանդրադառնալ մամուլում տեղ գտած նորությանը «Ռեստարտ» նախաձեռնության ստացած նոր դրամաշնորհի մասին: Ֆինանսավորման աղբյուրը կրկին ահաբեկող է. կրկին կիզակետում է Սորոսի հիմնադրամը:

Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում խոսել եմ բուհական «Ռեստարտ» նախաձեռնության՝ հանրահայտ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվելու մասին: Թեև այդ ժամանակ արժանացա բազմաթիվ քննադատությունների, միևնույն է չեմ կարող լռել և թույլ տալ, որ այս վտանգավոր երևույթը, ընդ որում, անհայտ-անհասկանալի նպատակներով, խոր արմատներ գցի հայաստանյան բուհերում: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, թե այդ չարաբաստիկ հիմնադրամը ամբողջ աշխարհում ինչպիսի բնույթի ծրագրերի հովանավորմամբ է զբաղված։

Քիչ թե շատ գիտակից մարդու գլխում հարցեր են ծագում. ինչու՞ հայկական բուհերում, ինչու՞ հիմա, ինչու՞ այսքան մեծ գումարներ, ու՞ր են ուղղվում դրանք, ի՞նչ նպատակներով են ծախսվում, արդյո՞ք ուսանողության մի զանգված այսօր մոլորության մեջ չէ:

«Ռեստարտ» նախաձեռնությունը, ժամանակ առ ժամանակ ակտիվանալով (և ոչ պատահական ժամանակներում), հանդես է գալիս սառցաբեկորի սկզբունքով՝ բացահայտ «գոռալով» վեհ նպատակների ու ակադեմիական միջավայրի մասին, խորքում Սորոսից ստանալով մեծ գումարներ ու ծախսելով դրանք անհայտ նպատակներով ու ուղղություններով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ