Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»,- գրել է նախարարը:
Ավելի ուշ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը մամուլին ասել է, որ դպրոցն ունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա, որը տրվել է դեռ 2010-ից և ուժը կորցրած չի ճանաչվել:
Կառավարության նիստից հետո ԿԳ նախարարն անդրադարձավ այս և մի շարք այլ հարցերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը