Հայաստանում մշակութային հաստատությունները պետք է իրենց անվանման մեջ ունենան «պետական» բառը՝ նախկին «ազգային» բառի փոխարեն։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում «Մշակույթի ոլորտում օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը։
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում հանրությունը պետականության վերելքի կարիք ունի. «Բարձրացնելով պետությունը, պետականությունը, պետական արժեքները՝ առաջարկում ենք գործող օրենքում «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով»,- պարզաբանեց Դանիելյանը։
Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, այս փոփոխությունները համարել է ոչ տեղին ու անիմաստ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը