18 03 2024

Այդ գաղափարն առաջարկողները չունեն հետագիծ ո՛չ կրթության մեջ, ո՛չ գիտության․ Ատոմ Մխիթարյան



«Ավելի լավ առաջարկ կա։ Բուհերի շենքերը հանձնելու և քաղաքից դուրս տեղափոխելու փոխարեն՝ կարելի է պետական կառավարման հիմնարկները, գերատեսչությունները, նախարարությունները այդ նույն ոճով կազմակերպել և բոլոր նախարարությունները, օրինակ, տեղափոխել քաղաքից դուրս մի վայր։ Այդ ժամանակ ավելի շատ շենքեր կազատվեն Երևանի կենտրոնում և հնարավորություն կլինի և՛ հյուրանոցներ սարքել, և՛ ժամանցի վայրեր կազմակերպել և, ըստ էության, այդ ժամանակ կդառնանք «սպասարկող երկիր» կամ սպասարկող քաղաք, որը հաճելի կլինի հյուրերի համար, բայց ոչ տեղի մտավորականության»,- Yerevan․Today-ի տաղավարում հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի դեկան, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում բացման խոսքով է հանդես եկել՝ հայտարարելով, որ մենք Հայաստանի բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, այն ստանդարտները, որոնք գոյություն ունեմ ԵՄ-ում, ՀՀ-ում ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա։ 

«Մենք այսօր չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի ու ստանա բուհական գործունեության լիցենզիա»,- մասնավորապես հայտարարեց Փաշինյանը։ 

Հարցարույցը՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ