18 03 2024

Սա զորբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին



«Քանդել․ ոչնչացնել, զրոյացնել և ուրանալ ամեն ինչ»,- իշխանության քաղաքական վարքագիծն այսպես է որակում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Մասնավորեցնելով խոսքը՝ պատգամավորը հատկանշում է բուհերի միավորման ծրագիրը, այդ թվում՝ Կոնսերվատորիան փակելու հեռանկարը։

«Զուտ թշնամական հաշվարկներ են․ կիսագրագետ կամ ամբողջովին անգրագետ մտքեր են արտահայտում և հետո լծվում դրա իրականացմանը»,-ասում է պատգամավորը՝ հավելելով, որ ՀՀ կրթական համակարգի բարեփոխումները պետք է լինեն «մի՛ վնասիր» սկզբունքով ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ