21 10 2023

Արցախից բռնի տեղահանված 15 388 երեխա արդեն իսկ հաճախում է հանրակրթական դպրոց

Արցախից բռնի տեղահանված 15 388 երեխա արդեն իսկ հաճախում է հանրակրթական դպրոց

Արցախից բռնի տեղահանված 15 388 երեխա նախորդ շաբաթվա ընթացքում արդեն իսկ ընդգրկվել է հանրակրթական դպրոցներում: Այ մասին այսօր հայտնեց Նիկոլ Փաշինյանի  մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Հանրակրթական դպրոցներում ընդգրկվածների թիվն ըստ մարզերի հետևյալն է.

-Սյունիքում՝ 585,
-Վայոց ձորում՝ 324,
-Գեղարքունիքում՝ 737,
-Արարատում՝ 2085,
-Կոտայքում՝ 2873,
-Արագածոտնում՝ 720,
-Արմավիրում՝ 1298,
-Շիրակում՝ 629,
-Լոռիում՝ 905,
-Տավուշում՝ 477,
-Երևանում՝ 4791:

Նրա խոսքով՝ գործընթացը կրելու է շարունակական բնույթ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ