Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, հրապարակվեց Գառնիկ Իսագուլյանի խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը։ Դատավորը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և կալանքը փոխեց գրավով՝ կիրառելով 10 միլիոն դրամ գրավ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը