25 02 2022

Այս ժողովը գումարվել էր, որպեսզի տապալվի դատավորների նկատմամբ ճնշումը. Դավիթ Հարությունյան



Այս ժողովը գումարվել էր, որպեսզի տապալվի դատավորների նկատմամբ ճնշումը, կանխվի, սահմանափակվի, չեզոքացվի: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովին, որն այդպես էլ չկայացավ:

«Հնարավոր է նորից ժողով լինի, այս ժողովի չկայանալը դեռ ոչինչ չի նշանակում: Եվ քանի որ ես պետք է զեկույցով հանդես գայի, բոլոր ներկայացված դատավորներին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Իհարկե, շատ դատավորներ կան, որ իրականում գիտեմ՝ օբյեկտիվ պատճառներով չեն ներկայացել:

Գործընկերներից մեկն ասում է, որ սա այն իրավիճակն է, երբ պատուհանից տեսնում ես, որ բակում անմեղ մեկին ծեծում են մի քանի հոգով, կողքի բակից էլ են եկել ծեծում և բնական է, որ չես իջնի, որ կանխես: Ես այդ տարբերակին հակված չեմ, ես հակված եմ, որ բոլոր դատավորներն էլ իրենց իրավունքների համար մտահոգ են, և պայքարը տարբեր եղանակներով են տեսնում»:

Դատավոր Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ այս ժողովում հայտարարության տեքստ պետք է ընդունեին, նախագիծը կար, որ բոլորի կարծիքով հնարավոր էր դա ընդունվեր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ