Այս գործը առանձնահատուկ է, վաղուց չենք տեսել 10 ամբաստանյալով ակնհայտ քաղաքական գործ։ Այս մասին «10-ի գործով» դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելքոնյանը։
«Այդ մարդկանց մեջ շատ տարբեր մարդիկ կան և՛ քաղաքական գործիչներ, և՛ քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ։ Իմ վստահորդի գործը հատուկ է այն մասով, որ նրան մեղսագրվում է նաև հավկիթ նետելը։ Սա առաջին նման գործն է, որ հավկիթ նետելու համար մարդ հայտնվում է դատարանում»,-ասաց Մելքոնյան։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը