15 02 2022

Դատախազությունը հրաժարվեց իր մեղադրանքը պաշտպանելուց. Լուսինե Սահակյան



Դատարանի դահլիճը չլքեցի, որովհետև չնայած ակնհայտ ապօրինի դատարանի գործողություններին, խոսքը անբաստանյալի մեղադրանքի պարզաբանմանը և իմ պաշտպանյալին չէր վերաբերում։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Գործընկերներիս լիովին սատարում եմ, նրանք ճիշտ են՝ եթե իմ պաշտպանյալին էլ նման կերպ վերաբերվեին և մեղադրանքը չպարզաբանեին, ես ինքս էլ ստիպված էի լինելու նման գործողությունների դիմել։ Հարցն այժմ այլ է՝ այս նմեղադրանքն ակնհայտ ապօրինի է և ասել՝ այս մեղադրանքին ակնհայտ ապօրինի, նշանակում է ոչինչ չասել»,- ասաց փաստաբանը։

Սահակյանի խոսքով, դատախազությունն ինքը հիմնավորեց, որ իր մեղադրանքն ապօրինի է, և այնքան պարզ չէ մեղադրանքը, որ նույնիսկ իրենք չեն կարողանում իրենց մեղադրանքը պարզաբանել և իրենք փաստացի հրաժարվեցին մեղադրանքը պաշտպանել։

«Մեղադրանքի պաշտպանությունը սկսում է մեղադրանքի պարզաբանումից։ Եթե նույնիսկ իրենց համար պարզ չէ մեղադրանքը, նշանակում թէ՝ ակնհայտ է ինչ է իրենից ներկայացնում մեղադրանքը։ Հասարակության առջև այսօր դատախազությունը պարզեց, որ իրենք էլ իրենց առաջադրած մեղադրանքը չեն հասկանում, իրենց համար էլ իրենց առաջադրած մեղադրանքը պարզ չէ»,-ասաց Լուսինե Սահակյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ