08 02 2022

Եթե դատավոր են արդեն դատում, մի սպասեք լավ բանի․․․ Առուշ Առուշանյանի հայր



Մի սպասեք լավ բանի։ Էս վիճակում, որ նայում ենք, չեմ պատկերացնում լավ բան։ Եթե դատավոր են դատում, արդեն․․․ Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը, նիստին զուգահեռ դատարանի բակում հավաքվել են նրա աջակիցները։

Առուշ Առուշանյանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանն էլ նշեց, որ դատավորներն այսօր ունեն աջակցության կարիք. «Այսօր հասարակությունը հավաքվել է այստեղ, որ դատավորներին աջակցի, էն դատավորներին, որոնք իրենց խիղճն ու հոգին չեն ծախել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ