08 02 2022

Դատարանից սպասելիքն արդարադատությունն է, բայց այս դեպքում, այս դատավորից հույս չկա․ Լևոն Քոչարյան



Դատարանից սպասելիքն արդարադատությունն է, բայց ասել, որ դրա հույսը կա ու կոնկրետ այս դեպքում, այս դատավորից՝ չէ, որովհետև վերջին տարիների մեր դաժան փորձը ցույց է տվել, թե որ դատավորներն են, ովքեր այդ համարձակությունն ունեն արդարադատություն իրականացնելու, ովքեր են, որ ենթրակվում են իշխանությունների ճնշումներին ու ցանկություններին։ Վերաքննիչ դատարանի մոտ ի աջակցություն Առուշ Առուշանյանի բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը։

«Գալ, ակցիային մասնակցելը պետք է այն մարդկանց ճշտի համար, ովքեր փակված են, իրենց ծնկի չիջնելու, պինդ տղերք են, չեն վախեցել ու չեն կզել։ Իրենք պետք է զգան, որ մենակ չեն, մարդիկ կան, ովքեր իրենց կողքին են, գնահատում են իրենց կեցվածքը, խիզախությունը։ Կարևոր է նաև, որ մեր մյուս քաղաքացիները, ովքեր միգուցե անտարբեր են այս պրոցեսների նկատմամբ, խորությամբ չեն գիտակցում, թե ինչ  կատարվում, այս ամենն ինչ վտանգներ են պարունակում, որ իրենք էլ ուշադրություն դարձնեն, հասկանան ու չհանդուրժեն այս լկտիությունը, որը կատարվում»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ