«Որոշումը այն էր ինչ-որ սպասում էինք բոլորս։ Դատավոր Դավիթ Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը և կալանավորեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Արդարադատությունը բռնաբարեցին, ժողովրդավարությունը գլորվեց անդունդը»․-այս մասին լրագողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Կա դատավոր Բախշիյան և կա դատավոր Արղամանյան, կան դատավորներ և կան նրանք, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի իրենք լինեն իշխանությունների սիրելին, որպեսզի ամեն ապօրինության համար երաշխավորված լինեն և կատարեն ապօրինություններ: Կա Բախշիյան և նրա նմանները, որոնք համարձակորեն փորձում են ընդդիմանալ, ինչը անթույլատրելի է մեր ժողովրդավարական երկրում, հետևաբար նրանց պետք է կալանավորել, աչքները վախեցնել»,-հայտարարեց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը