03 02 2022

ԲԴԽ-ն կարծես թշնամություն է անում օբյեկտիվ և անկախ աշխատող դատավորի նկատմամբ․Արսեն Սարդարյան



Ինձ համար այս պատմության մեջ առավել ողբերգական հատվածը ԲԴԽ-ի վարքագիծն էր։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Մենք իշխանությունների տարանջատման սկզբունքից ելնելով ունենք կառույց, որը պետք է երաշխավորի դատավորի անկախությունը, ապահովի, որ մեր հարգարժան ընկերոջ հարցադրումը ֆիլտրվի դատական իշխանության կողմից։ Երբ կա նման խնդիր, օրինակ՝ կա հանցավոր համաձայնության ինչ-որ ռիսկ, կասկած, կամ որևէ նյութ, պետք է ԲԴԽ-ն ուսումնասիրի և հայտնաբերելով նման տվյալ կարող է թույլ տալ միջամտել դատավորի գործունեությանը։ Տվյալ դեպքում նման նյութի, տեղեկատվության բացակայության պայմաններում զուտ վերացական դատողությունների հիման վրա, որոնք վստահեցնում եմ, որ նույնիսկ բավարար չէին, որ այդ ակտը Վերաքննիչ դատարանում բեկանվեր, և հենց դա է պատճառը, որ վերաքննության կարգով չի բողոքարկվել, նման դատողությունների հիման վրա ԲԴԽ-ն թույլ է տալիս դատավորի նկատմամաբ քրեական հետապնդում սկսել։ Ավելին՝ կարծես թշնամություն է անում օբյեկտիվ և անկախ աշխատող դատավորի նկատմամբ, վրեժխնդիր է լինում արդար աշխատելու համար և թույլ է տալիս կալանավորելու միջնորդությամբ դիմել դատարան»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ