Սա ուղիղ քաղաքական հետապնդում է, դրա ապացույցն այն է, որ բազմիցս ինձ ասել են, որ այս կենդանուն մի քննադատիր, դու էլ ահնգիստ կապրես, մենք էլ հանգիստ կապրենք։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։
«Իրենք շատ լավ հասկանում են, որ մոտ ժամանակներես ամեն դեպքում որոշակի պրոցեսներ սկսվելու են։ Այսպես ասած՝ իշխանափոխության մեկնարկը տրված է, կարծում եմ, որ մոտ ժամանակներս բոլորն էլ ականատես կլինեն, իսկ հասարակության առավել ակտիվ անդամներին փորձում են հենց այս պահին գլխատել»,-նշեց Սայաթ Շիրինյանը և ընդգծեց, որ քաղաքական հետապնդումներն իր նկատմամբ նոր չեն սկսվել։
Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի վերաբերյալ քրեական գործը։ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը