26 01 2022

Չկա որևէ խափանման միջոց կիրառելու հիմք․ Աշոտ Մինասյանի փաստաբան



«Ներկայացրեցինք մեր հակափաստարկները»,-նշեց Աշոտ Մինասյանի փաստաբանը՝  խոսելով    հատկապես ողջամիտ գրավի չափի մասին  իրենց միջնորդության մասին։ 

«Նախկինում, երբ գրավը հանդիսանում էր այլընտրանքային խափանման միջոց, միջին ծանրության հանցանքների համար  500 հազար դրամից սկսած գրավն ընդունելի էր։ Ընդհանրապես, մեր միջնորդության հենց այս հարցի քննարկման հիմքը նա էր,որ չկա որևէ խափանման միջոց կիրառելու հիմք և պնդում էինք , որ պետք է վերացվի․ այդ միջնորդությամբ  ուղղակի անազատության մեջ չպահվելու լրացուցիչ երաշխիք ենք մենք առաջարկել, այսինքն մեր դիտարկմամբ այս քրեական գործով Աշոտ Մինասյանի կողմից նիստի ընթացքում հնչեցրած  փաստական հիմքը հաշվի առնելով որևէ խափանման միջոց պետք է կիրառված չլիներ»,-ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ