Արմինե Ադիբեկյանի գրառումը, որը որ ներկայացվել է, մեր պատկերացմամբ որևէ կերպ ծանր վիրավորանք չի պարունակում և առհասարակ սա հանցագործություն չպետք է լիներ։ Եվ եթե անգամ մենք դիտում ենք որպես հանցագործություն, ծանր վիրավորանք չէր կարող պարունակել, որովհետև այդ անձը՝ վարչապետի պաշտոն զբաղեցնողը, ինքն իր մասին իր գրքում գրում է․․․ եթե դա նորմալ չէ, այդ մարդը չէր կարող էդպես գրել, եթե նորմալ է, ապա տիկին Ադիբեկյանի գրառումը վիրավորանք գնահատվել չի կարող։ Այս մասին լրագրողներին ասաց Արմինե Ադիբեկյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Գուցե ինչ-որ մեկը դիմի մեր իրավապահներին, որ Ալիևի դեմ գործ հարուցվի ծանր վիրավորանքի հոդվածով, որը շատ ավելի լուրջ արտահայտություններ է անում, գուցե գործ հարուցվի, գուցե նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվի»,-ասաց Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը