21 01 2022

Երևի քնելուց առաջ աղոթում են, որ մի երկու հոգի իրենց հայհոյի, որ փող աշխատեն. Արմինե Ադիբեկյան



Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանին նորից հրավիրել են Ոստիկանություն ֆեյսբուքյան գրառման համար: Լրագրողների հետ զրույցում նա մանրամասներ ներկայացրեց ոստիկանություն այցից:

«Սա արդեն երկրորդ գրառման համար էին կանչել, մենք հրաժարվեցինք ցուցմունք տալուց, բայց կարող եմ ասել, որ ռեպրեսիվ ապարատը գնալով նոր թափ է հավաքում, քանի որ պատիժը այս հոդվածով շատ համով գումարներ է նախատեսում: Այդ մարդիկ մեռան անպատվություն և հայհոյանքներ ստանալ դրսից, բայց նրանցից նրանք փող չեն կաորղ մուրալ, իսկ երկրի ներսում որոշել են, որ շատ էլ լավ է, փող կաշտանենք: Թող բառերի ցանկ կազմեն, որ այս բառը չի կարելի ասել Նիկոլ Փաշինյանին: Այս ձևով չեն կարող պարտադրել սիրել Նիկոլ Փաշինյանին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ