Դատավորների վերաբերյալ ամենախայտառակ գնահատական տված պաշտոնյային հորդորելու է, որ նման բան երբեք չկրկնվի, որ ՀՀ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը դատավորների մասին չխոսի «վնգստացող դատավորներ» ձևակերպմամբ
Ես հումորային հաղորդումներից մեջբերում չեմ անի, այլ ավելի դաժան իրականության մասին կխոսեմ։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։
«Վլադիմիր Վարդանյանն ասում է, որ պետք չէ արդարադատությունը, դատարանները քաղաքականացնել, և ես այդ դեպքում սպասում եմ, որ վաղը պարոն Վարդանյանն իր ելույթի հնարավորությունից կօգտվի և ՀՀ պատմության մեջ դատավորների վերաբերյալ ամենախայտառակ, ամենամիջամտող, ամենանվաստացնող գնահատական տված պաշտոնյային հորդորելու է, որ նման բան երբեք չկրկնվի, որ ՀՀ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը դատավորների մասին չխոսի «վնգստացող դատավորներ» ձևակերպմամբ։ Ես շատ կկարևորեմ այդ գործողությունը, և ես վստահ եմ, որ դուք, երբ նման գնահատական եք հայտնում, դա հո չի՞ վերաբերում զուտ ընդդիմությանը, այլ վերաբերում է ընդհանուր պետական մոտեցմանը»։
Ավելին՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը