Իմաստը չեմ հասկանում բոյկոտելու ընտրությունը, քանի որ Դատավորների միությունը քանի տարի է, չունի նախագահ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Վազգեն Ռշտունին:
Հիշեցնենք, որ Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Դատավորների ընդհանուր ժողով։ ժողովից հետո Դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ: Առաջադրված է նաև ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ «Ուզում եմ նշել, որ երբ որ պարոն Ազարյանը ինքնառաջադրման որոշումը կայացրել է, մի շարք կոլեգաներ հենց իրենք են առաջարկել, քանի որ պարոն Ազարյանը համարվում է դատական համակարգի գոնե քրեական արդարադատության ոլորտի առաջամարտիկներից մեկը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը