14 01 2022

Ամեն քայլափոխի մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ․ Հայկ Ալումյան



Կային մարդիկ, ովքեր այս գործի շնորհիվ բավականին մեծ առջընթաց ունեցան։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով «Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման» գործով ներգրավված դատախազների մասնագիտական առաջընթացին։

«Ես վատ բան չեմ տեսնում դրա մեջ, երբ դատախազն ունի կարիերայում առաջընթաց, բայց ես վատ բան եմ տեսնում այն բանի մեջ, երբ դատախազությունն ինքը՝ որպես կառուց, իրեն պահում է ոչ ադեկվատ։ Մեկ ասում է, որ 300․1 հոդվածը, որը 2009 թվականին է մտել ուժի մեջ, կարող է տարածվել 2008 թվականի իրադարձությունների վրա, երբ խոսքը վերաբերում է պարոն Քոչարյանին և մյուսներին, իսկ միևնույն ժամանակ նախկինում, երբ այդ նույն հոդվածով դատվում էին մարտի մեկի իրադարձությունների մյուս կողմի մասնակիցները, դատախազությունը հրաժարվել է 300․1 հոդվածի մեղադրանքից, ասելով, որ հոդվածն ուժի մեջ է մտել 2009 թվականին, ինքը չի կարող տարածվել 2008 թվականի իրադարձությունների վրա»։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ