Այս շենք մուտք գործելուց ես ֆիքսեցի, որ իմ իրավունքն արդեն խախտվեց, որովհետև անձնագրի մասին օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի համապատասխան ուղղակիորեն արգելվում էվերցնել, բացի այդտեղ նշված հիմքից, բայց չգիտես ինչու անցակետում մեր անձնագրերը վեևրցրեցին։ Սա մի խախտում և Ազգային ժողովը պետք է սկսի առաջին հերթին այդ մի խախտումը վերացնելուց։ Այս մասին Աժ-ում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենում քննարկում «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ» թեմայով:
«Հաճախ մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսում են նրանք, ովքեր խախտում են այդ իրավունքները»,-ասաց Գյուլումյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը