Մենք ունենք մի պատկեր, երբ կալանավորման միջնորդություններից 80 տոկոսը բավարվում է, սա չի կարող նորմալ լինել: Այս խնդիրը առաջացավ նաև այն բանից հետո, որ ԲԴԽ-ն որոշեց յուրօրինակ մեկնաբանություն տալ հիմնավոր կասկածին: Այլ կերպ ասած ԲԴԽ-ն ասաց, որ շատ մի խորացեք, բավարարեք, անցեք առաջ: Այս մասին ԱԺ հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա անդրադարձավ նաև դատական գործերի ձեռքով մակագրմանը՝ ասելով, որ դրա հետ կապված մենք ունենք աբսուրդային իրավիճակ:
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենում քննարկում «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ» թեմայով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը