Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը:
«Որոշումն ընդունվել է միաձայն: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է»,- հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
Լրագրողների հետ զրույցում Զարուհի Նախշքարյանը նշեց, որ պատրաստ էր բոլոր ելքերին․
«Շատ լավ է, որ այսպիսի որոշում կայացվեց և կայացվեց միաձայն, ուղղակի իմ ցանկությունն այն է, որ այսուհետ արդարադատության նախարարությունն ավելի մեծ ջանք գործադրի՝ հիմնավորվածության տեսանկյունից կարգապահական վարույթներ հարուցելիս։ Չի կարող ինքնանպատակ լինել իրեն դուր չեկող անձանց հեռացնել համակարգից։ Լիահույս եմ, որ մեր դատական իշխանության ներկայցուցիչները տեսնելով այս վարույթը, այնուամենայնիվ կլցվեն համոզմունքով և այլևս չեն հիասթափվի,համարձակ կլինեն և անկախ կշարունակեն գորեծել»,-ասաց Նախշքարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը