18 12 2021

Ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջադրված Փարամազյանին․ Լուսինե Սահակյան



Քաջարանի համայնքապետը ազատ է արձակվել դատապարտյալների հիվանդանոցի շենքից։

«Ուրախ ենք որոշման կապակցությամբ, ուրախ ենք, որ Մանվել Փարամազյանը ի վերջո ազատության մեջ է գտնվում, մեղադրանքներին բոլորը ծանոթ են, համոզված եմ, որ դատարանում բոլորի համար պարզ կդառնա, որ մեղադրանքների տակ իրականում որևէ բան չկա »,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Փաստաբան Լուսինե Սահակյանը հավելեց՝ ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջադրված Փարամազյանին։

«Փարամազյանը ապօրինի էր պահվում անազատության մեջ։ Մեղադրանքը ի սկզբանե հարուցվել է ակնհայտ ապօրինի և որևէ հիմք չկա, ընդհանրապես գեթ մեկ ապացույց, որով կարելի է հիմնավորել, որ Փարամազյանը որևէ հանցագործություն է կատարել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ