22 06 2023

Փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն․ փաստաբան



«Փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները ոչ թե պետք է աշխատանքից ազատվեն, այլ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ կատարվել է հանցագործություն»: ԲԴԽ-ի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

 «Ինձ համար անկհայտ է, որ այս բոլոր գործընթացները ուղիղ հրահանգավորմամբ են կատարվում: Սա ընդամենը մի ոստիկանի գործողություն չէ, սա շարունակական բնույթ է կրելու, մենք մինչեւ վերջ պետք է պայքարի նրա համար, որ ոչ թե նրանք աշխատանքից ազատվեն, այլ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ կատարվել է հանցագործություն»,-ասաց Լուսինե Սահակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ