10 12 2021

Ոգիս միշտ շատ բարձր է եղել, արդարությունն այսօր հաղթեց իմ փաստաբանների շնորհիվ. Արմեն Չարչյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց։ Դատարանը խափանման միջոց կալանքը փոխեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ արդարությունը հաղթեց նախ և առաջ իր փաստաբանների շնորհիվ:

Նա նշեց, որ կալանավայրում գտնվելու հինգ ամիսների ընթացքում զգալիորեն տուժել է առողջությունը և առաջիկայում պետք է զբաղվի այդ հարցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ