10 12 2021

Արմեն Չարչյանն այսօր դատական նիստերի դահլիճից անհապաղ պետք է ազատ արձակվի․ պաշտպան



Սահմանադրական դատարանի 2-րդ կետով արտահայտած դիրքորոշումը վերաբերում է հետևյալին, որ քրեական հետապնդումն իրականացնելու շարունակության տեսանկյունից հաղթահարման մեխանիզմ, մեծ հաշվով, ՍԴ-ն չի տեսնում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Մենք, ի սկզբանե, ասում էինք, որ ՍԴ 96-րդ հոդվածը շատ հստակ է ամրագրում, որ ԱԺ պատգամավորը չի կարող կալանավորվել, եթե դրա վերաբերյալ չկա համապատասխան մարմնի՝ ԱԺ համաձայնությունը։ Պարոն Չարչյանը օգոստոսի 23-ից գտնվում է անազատության մեջ՝ ապօրինի կերպով, որովհետև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ապօրինի կերպով կալանավորել է Արմեն Չարչյանին՝ նրա պատգամավորի կարգավիճակ ունենալու պարագայում»։

Ավելին՝ տեսանյութով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ