Գլխավոր դատախազության գործողությունները ապօրինի են, քանի որ չեն համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածի ընթացակարգին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց։
Նա և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հայց են ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով: «Իսկ այդ գործընթացում բազմաթիվ փաստեր ստուգման ենթակա են՝ սկսած Նիկոլ Փաշինյանի և մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ կոնկրետ առերևույթ հանցագործություններ իրականացնելուց, ավարտած նրանով, որ այն շարունակվում է այսօր և ունի ծանր հետևանքներ թե՛ զոհերի, թե՛ գերեվարված անձանց տեսքով, թե՛ հայրենիքի տարածքները թշնամուն հանձնելու և բազմաթիվ այլ դրվագներով»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը