06 12 2021

Դատախազությունը մնում է հավատարիմ իշխանությանը ծառայելու իր առաքելությանը․ Էրիկ Ալեքսանյան



Առուշ Առուշանյանը հուլիսի 16-ից է գտնվում կալանքի տակ և հենց առաջին օրվանից մենք պնդում ենք, որ այստեղ գործ չունենք իրավական գործընթացի հետ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Այն մեղադրանքը, որ Առուշ Առուշանյանին մեղսագրվում է, շինծու է, որովհետև այդ մեղադրանքն ամբողջությամբ կառուցված էր ընդամենը մեկ անձի՝ Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա։

Մենք ուղղակի գոռում էինք, որ այդ ցուցմունքը շինծու է, որը որևէ կերպ արժանահավատ չէ և դրա հիման վրա ոչ միայն հետպնդում չի կարող հարուցվել, այլ նաև անձը չի կարող զրկվել ազատությունից։ Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք»։

Ավելին՝ տեսանյութով։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ