Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Yerevan.Today-ը հետաքննական նյութ էր հրապարակել այն մասին, որ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է այդ պաշտոնին՝ ներկայացնելով կեղծ դիպլոմ։ Մասնավորապես, նրա դիպլոմի մեջ նշված է, թե 2002 թվականին ավարտել է Հովնանյանի անվան համալսարանը՝ տնտեսագետի որակավորմամբ, այնինչ այդ համալսարանը 2000 թվականին փակվել է։
Դեպքի առնչությամբ Yerevan.Toady-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից տեղեկացրին, որ նյութն ուսումնասիրվում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը