29 11 2021

Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ՝ դատարանները կատարում են քաղաքական պատվերներ․ Սևակ Նազարյան



Արձանագրում ենք, որ փաստացի ՀՀ-ում վերջին մի քանի ամիսները ապօրինի կերպով, օրենքի խախտումով գլխավորությամբ ԲԴԽ նախագահի ԺՊ նշանակված Գագիկ Ջհանգիրյանի, դատարանները կատարում են քաղաքական պատվերներ։ ԲԴԽ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

«Ներկա իշխանությունը՝ Ջհանգիրյանի գլխավորությամբ փորձում է կոտրել այն դիմադրությունը, որ ձևավորվել է այս իշխանության դեմ, իրենց սրտի դատավորներով փորձում են իրավիճակ ստեղծել, որ մարդիկ վախենան իրենց բողոքի ձայնն արտահայտեն»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ