Ես չեմ կիսում այն կարծիքը, թե եթե պարտադիր թեստավորումը չլինի, մարդիկ չեն գնա պատվաստվելու։ Պետք է ուղղակի օբյեկտիվ նայել իրավիճակին պետք է հստակ ճանաչել նաև հայ մարդուն։ Պետք է անկեղծ խոսել, թե ինչ դրական կողմեր ունի և դա պետք է առաջին հերթին անեն մասնագետները։ Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ցանկալի է՝ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարարը ավելի քիչ խոսեն պատվաստումների մասին, որովհետև երբ օրինակ Նիկոլ Փաշինյանը խոսում է պատվաստումների մասին, բոլորը հիշում են իր հայտնի արտահայտությունները, թե ում շունն է կորոնավիրուսը։ Իրենք թող չխոսեն, թող խոսեն մասնագետները, որոնք իրական կյանքեր են փրկել»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը