15 11 2021

Անտրամաբանական է կալանավորման որոշումը․ Սարգսյանի քրգործի վաղեմության ժամկետը մեկ ամսից վերանում էր․ Հակոբյան



Արթուր Սարգսյանի հետ կատարվողը համարում եմ հերթական վրեժխնդրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, անդրադառնալով Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու որոշում կայացնելուն։

«Այստեղ ուղիղ գիծ է․ Սյունիքում իրադարձություններ են, Սիսիանի նախկին քաղաքապետը, որն ունի որոշակի հեղինակություն նույնպես կալանվորվում է։ Սա արվում է այն ժամանակ, երբ Արթուր Սարգսյանի քրգործի վաղեմության ժամկետը մեկ ամիս հետո  կամ ավելի քիչ վերանում էր։ Սա տրամաբանության հետ որևէ կապ չունի»,-ասաց Հակոբյանը։ 

Նա նաև հայտնեց, որ ԱԺ-ում արտահերթ լիագումար նիստ է տեղի ունենալու, որտեղ քննարկվելու է և Արթուր Սարգսյանի կալանավորման և ՊՆ-ի փոփոխման հարցերը և վերջին իրադարձությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ