Ինձ մոտ տպավորություն է որ արհեստականորեն փորձում են ձգձգել նիստերը և խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն չներկայացվի, որովհետև ամեն հարցով չէ, որ դատարանը պետք է հեռանա խորհրդակցական սենյակ։ Սա տարակուսանք է առաջացնում, ես չեմ ցանկանում նախագահող դատավորի օբյեկտիվության վերաբերյալ ինչ-որ վերացական դատողություններ անել, հակառակը․․․ բայց այնուամենայնիվ նման հարցեր առաջացնում են։ Խափանման միջոցի հարցի քննարկման համար ստեղծվում են արհեստական խոչտընդոտներ։ Այս մասին Առուշ Առուշանյանի գործով դատական նիստից հետո ասաց Առուշանայանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է դատախազության ներկայացրած միջնորդությանը, որ պետությանը փոխանցվի նախկինում փոխանցած գրավը, պաշտպանը նշեց․
«Դատախազի ամողջ ասածը հետևյալն է․ պետք է գրավը ի օգուտ պետությանը բռնագանձվի որովհետև քրգործի շրջանակներում, երբ կիրառվել է պարոն Առուշանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց, այդ խափանման միջոցի պայմանը խախտվել է նոր հանցանքի կատարամամբ, այսինք նոր մեղադրանքի շրջանակներում, հետևաբար այստեղ առկա է հիմք գրավի համապատասխան գումարը հօգուտ պետության բռնագրավելու։ Մեր ասածը հետևյալն է, որ ադպես մարդու անմեղության կանխավարկածն է ոտնահարվում։ Դատարանն էլ կարող է դա միայն վերջանական դատական ակտով գնահատական տալ․․․»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը