05 11 2021

Առուշ Առուշանյանի կալանավորումը հերթական քաղաքական գրգռվածության հետևանքն է․ Վարդևանյան



Այն տրամաբանությամբ ենք եկել Գորիս, որ պետք է արդար դատաքննություն տեղի ունենա, որովհետև սա դատարանի շենք է, ՀՀ զինանշանը կա, դրոշը կա և այստեղ պետք է լինի  դատարանին բնորոշ մի իրավիճակ։ Դեռևս այդպիսի իրավիճակ չեմ տեսնում։ Գորիսում Yerevan.Today-ի հետ զրուցյում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ակնհայտ է բոլորի համար, որ Առուշ Առուշանյանի կալանավորումը իրավական պրոցեսի հետ առնչություն չունի, սա հերթական քաղաքական գրգռվածության հետևանքն է։ Հուսանք դատարանը իր մեջ խիզախություն կունենա հաշվի առնելու անձնական երաշխավորթյունը, թեպետ Առուշանյանի դեպքում անձնական երաշխավորության հատուկ անհրաժեշտություն առկա չէր, որովհետև ինքն իր անձով էլ կարող է երաշխավորել իր պատշաճ վարքագիծը այլ անձանց համար, կարող է որպես երաշխավոր հանդես գալ և կարծում եմ առավել ևս Գորիսում դա հաստատվել է վերջերս տեղի ունեցած ընտրություններով, չնայած իշխանական բոլոր միջամտություններին։

Նշենք, որ ի ջակացություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի այստեղ են եկել «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Այսօր նախատեսվում է, որ Առուշանյանի պաշտպանության կողմը կբարձրացնի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու, կամ Առուշանյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու հարցը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ