Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանը մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով պաշտպանների միջնորդությունը վարույթից հեռացնելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանին։
Պաշտպանները որպես հիմնավորում էին նշել, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործով ներգրավված է որպես վկա։
Նշենք, որ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործին է միացվել Առուշանյանին առնչվող մյուս գործերը եւս, ինչի արդյունքում մեղադրյալների թիվն ավելացել է ևս երեքով, կա նաև տուժողներ։ Դատավարությանը ներգրավված անձանց ինքնությունը պարզելու արդյունքում ի հայտ էր եկել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանի մասնակցությունը սույն վարույթին բացառող հանգամանք։ Գործերից մեկով Խաչատրյանը ներկայացնում է տուժողի շահերը, իսկ մյուս գործով՝ ցուցմունք է տվել որպես վկա, հետևաբար, պաշտպանության կողմը գտնում է, որ վերջինս չի կարող մասնակցել դատավարությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը