Ներկա պահին գտնվում ենք դատական քննության փուլում, նախորդ դատական նիստին քննարկվել է Առուշ Առուշանյանի նկատմամբ առկա տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման իրավաչափության հարցը, մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի այդ սահմանափակումները ամբողջությամբ կամ մասնակի վերացվի։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այսօրվա դատական նիստի մեկնարկից դատախազն է իր դիրքորոշումը հայտնելու, որից հետո դատարանը դրա վերաբերյալ որոշում է կայացնելու, որից հետո մտնելու ենք արդեն բուն դատաքննության փուլ»,- նշեց Ալեքսանյանը։
Նա հայտնեց, որ պաշտպանական կողմը ներկայացնելու է միջնորդություն խափանման միջոցը փոխելու համար՝ խոսքը թե՛ գրավի, թե՛ անձնական երաշխավորության մասին է։
«Ինչպես գիտեք «Հայաստան» խմբակցության պատգամավորներն են եկել Գորիս աջացելու Առուշ Առուշանյանին և նաև իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավորությունը սահմանել Առուշ Առուշանյանի պատշաճ վարքագծի համար»,- նշեց Ալեքսանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը