Ես ամեն օր հանդիպում եմ Արմեն Չարչյանին, նրա վիճակը չի բարելավվել, նա շարունակում է նույն քանակությամբ դեղորայք ստանալ, անընդհատ հազում է, ինչը սրտի խնդիրների հետրևանք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Նա տեղեկացրեց, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը պարզելու նպատակով ձևավորված դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի թեկնածուներից մեկը հրաժարվել է մասնակցել փորձաքննությանը: Ալեքսանյանը դիմեց նախարարին՝ բժշկի փոփխման հարցը արագ լուծելու համար, քանի որ Արմեն Չարչյանի վիչակը շարունակում է նույնը մնալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը