18 10 2021

Դատարանի և դատախազության միջև համագործակցություն կա․ փաստաբան



«Այն, ինչ որ տեսնում ենք, համագործակցությունը դատարանի և դատախազության միջև կա և Հայկ  Ալումյանի հայտնած  բացարկն  իսկապես հիմնավոր էր, որովհետև այդ փաստական տվյալներն իմացող  ցանկացած անաչառ դիտորդ կարող է նման տպավորություն ստանալ,  որ  դատավորին հենց ԲԴԽ ղեկավարն այդ նպատակով է միջնորդել  պարգևատրելու համար հանրապետության նախագահին , և կարծում եմ այդ համագործակցույթունը, համենյան դեպս,  առերևույթ նկատվում է ՝ դատախազության և դատարանի միջև»,- նշեց փաստաբան Կարեն Մեժլումյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Հիշեցնենք, որ  այսօր դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ