15 09 2021

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց մեկ ամսով

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց մեկ ամսով

Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամսով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների քննությունը։

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմումով տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ից 28-ը գտնվելու է արձակուրդում։ Բացի այդ, դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին և կարող են դատական նիստերին մասնակցել հոկտեմբերի 11-ից հետո։

Ըստ այդմ՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին, ժամը 17։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ