«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մակագրման համակարգն առգրավվեց, դարձավ չգործող մի համակարգ հենց այն ժամանակ, երբ նախընտրական քարոզարշավի ընթացքում կար վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված խոստումը, որ քաղաքական վենդետա է լինելու։ Դրա իրացումն էլ եղավ կալանավորումներով, և մենք դա տեսնում ենք»,- նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ԱԺ-ում ունեցած իր ելույթում:
Ըստ պատգամավորի Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման ընթացքում ամենաակնհայտ երևույթը, որ տեղի ունեցավ, դա մակագրման համակարգի փաստացի վերացումն է, ինչը հետքայլ է։
«Եվրոպայի խորհուրդը և այլ կազմակերպություններ ողջունել էին այն, որ անցում ենք կատարել համակարգչային մակագրմանը, որովհետև այդտեղ անձի սուբյեկտիվ գործոնը, դատարանների նախագահների լծակը վերանում էր»,- ընդգծեց Վարդևանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը