09 09 2021

Արմեն Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել գրեթե ուշագնաց լինելու պայմաններում․ Վարդևանյան



«Արմեն Չարչյանը դժվարությամբ էր խոսում, բայց կարողացել է ասել, որ երեկ նա հիվանդանոց է տեղափոխվել գրեթե ուշագնաց լինելու պայմաններում»,-այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

 Նրա խոսքով  Արմեն Չարչյանի գործում մեղադրական դատավճիռ կայացնելու համար, որևէ ապացուցման շեմ հաղթահարված չէ, չկա ուղղակի։ Նման պայմաններում մարդուն կալանքի տակ նման ֆետիշացված ձևով պահելն իրավունքի հետ առնչություն չունի։

«Արմեն Չարչյանը այն բացառիկ մարդկանցից է, որը բժշկության ոլորտում չափազանց մեծ ներդրում ունի, և այս պայմաններում նման վերաբերմունքի արժանացնելն իրենից խոշտանգում է ներկայացնում։ Նժարի վրա ի՞նչ շահ է դրված, որ դա ավելի կարևոր լինի, քան մարդու կյանքը, առողջությունն ու վաստակը։ Սա կարող է վրեժխնդրություն լինել, բռնապետական ռեժիմի դրսևորման ամենադասական իրավիճակներից մեկը»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ