Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին խիստ մտահոգիչ տեղեկություն։ Իշխանությունները փաստացի խոշտանգման են ենթարկում այդ պատվարժան մարդուն՝ նման առողջական վիճակում պահելով փակի տակ։
Թող այս գործընթացի բոլոր մասնակիցներն իրենց հարց տան. արդյոք իրենք տարբերվում են մեր գերիներին տանջող ու նվաստացնող թշնամուց։ Եվ եթե տարբերվում են, ապա դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը