«Արմեն Չարչյանին կալանավորելու առհասարակ հիմք չի եղել․ և՛ կալանավայրի ղեկավարությունը, և՛ գործող իշխանությունը ակնհայտ տեղյակ են եղել, որ Չարչյանն ունի լուրջ առողջական խնդիրներ»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։ Ըստ մեր զրուցակցի Արմեն Չարչյանն ունի խրոնիկ հիվանդություններ, որոնց պայմաններում Չարչյանին կալանքի տակ պահելը առնվազն նրա առողջությունը միտումնավոր վնասելու նպատակ է հետապնդում։
«Չարչյանին կալանքի տակ պահելը նույնպես միտված է անձի առողջության իրավունքը, անձի կյանքի իրավունքը միտումնավոր վտանգելուն , ինչը միջազգային դատական ատյաններում լուրջ ռեզոնանսային արձագանք պետք է ունենա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ նախօրեին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրել էր, որ Չարչյանին նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձանական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը