31 08 2021

Չարչյանին նման պայմաններում կալանքի տակ պահելն իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր․ Էրիկ Ալեքսանյան

Չարչյանին նման պայմաններում կալանքի տակ պահելն իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր․ Էրիկ Ալեքսանյան

Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարգելի հայրենակիցներ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մամուլում արդեն իսկ հրապարկվել է այն տեղեկատվությունը, որ Արմեն Չարչյանը գտնվում է <<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնում, այսօր ստացել եմ վերջինիս թույլտվությունը՝ ներկայացնելու մանրամասներ նշվածի կապակցությամբ։ Ուրեմն ցանկանում եմ տեղեկացնել, որ պրոֆեսորը հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավերի պատճառով 2021 թվականի օգոստոսի 24-ին տեղափոխվել է հիվանդանոց և նրա նկատմամբ կատարվել են բազմաթիվ բժշկական միջամտություններ։ Ավելին՝ հենց 24․08․2021 թվականին պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Բացի այդ, Ա․Չարչյանի մոտ ախտորոշվել է նաև զարկերակային հիպերտոնիա III աստիճանի /կրիզային ընթացք/։ Սրտային անբավարարություն II ֆԴ։ Ծանր շաքարային դիաբետ տիպ 2՝ ինսուլին կախյալ։ Խրոնիկ երիկամային անբավարարություն։
Հարգելի հայրենակիցներ, ինչպես նկատեցիք ներկա պահին պրոֆեսորի առողջական վիճակը գտնվում է վատ վիճակում։ Այսօր ստացել եմ համապատասխան էպիկրիզը, որը մուտքագրելու եմ վաղը առավոտյան դատարան և ևս մեկ անգամ միջնորդելու եմ հրատապ դատական նիստ հրավիրելու և պրոֆեսորին գրավով ազատ արձակելու հարցը քննարկելու մասին, քանզի Ա․Չարչյանին նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձանական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ