30 08 2021

Դատարանը վերացրեց գեներալ Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը

Դատարանը վերացրեց գեներալ Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող դատախազների ու պաշտպանական կողմի փաստաբանների բողոքների քննությունը։

Գործով անցնում է նաև Յուրի Խաչատուրովը, ում փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդել էր վերացնել Խաչատուրովի տեղաշարժի ու սահմանահատումների արգելքը, քանի որ նրա նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է, իսկ խափանման միջոցը՝ վերացվել։

Արդյունքում, դատարանը՝ Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, վճռեց ընդունել փաստաբանի միջնորդությունն ու վերացնել Խաչատուրովի նկատմամբ գործող տեղաշարժի ու սահմանահատումների արգելքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ