Պատերազմից հետո Արսեն Ղազարյանը իր ենթակա 100 անձից բաղկացած զորամիավորմամբ մեկնել է Հին Թաղեր և Խծաբերդ, տեղակայվել են ըստ վերադասի կողմից տված հրամանի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց փոխգնդապետ Արսեն Ղազրյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման և, այդպիսով, 62 շիրակցիների գերեվարման համար մեղադրվող Ղազարյանի դեմ հարուցված քրգործին։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արսեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով` նա մեղադրվում է հրամանը չկատարելու, մարտական դիրքերը թողնելու, զենք գործադրելուց հրաժարվելու մեջ։
Փաստաբանը մանրամասնելով նշեց, որ դեկտեմբերի 13-ին, թշնամու հարձակման օրից մի շատ կարևոր հանգմանաքի ուշադրություն չի դարձրել վարույթն իրականցնող մարմինը՝ հայկական կապի օպերատորները անջատել են կապն այդ տարածքներում, և եթե մինչ այդ բոլոր բջջայիններով ինչ-որ տեղերից հնարավոր է եղել կապ հաստատել ենթակա ստորաբաժանումների հետ, գյուղերի հարձակման օրը կապ չի եղել։
«Արդյոք Արսեն Ղազարյանը ունի այն լիազորությունները կամ հնարավորությունները, որպեսզի կարողանա հանձնարարել անջատել կապի օպերատորները։ Այստեղ է թաքնված շան գլուխը։ Եվ իրավապահները պետք է առաջին հերթին պարզեն` ինչպես եղավ, որ հենց դեկտեմբերի 13-ին կապն անջատվեց և հնարավոր չեղավ պաշտպանություն կազմակերպել։ Հարցն այն է, որ ռադիոկապը չի գործել, իսկ բջջային կապն էլ անջատել են հարձակման ժամանակ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը